ԵՄ: Գուցե իսկապե՞ս, մեր երազած
կառույցն է դա:
Իսկ դա հասկանալու համար, առնվազն պիտի իմանալ, թե
ինչ հիմնական սկզբունքի վրա է կառուցված ԵՄ -ը:
Եվ այսպես՝
ԵՄ -ի հիմքում դրված է Մարդու իրավունքների դեկլարացիան:
Իսկ «Մարդու իրավունքների դեկլարացիա» հիմնարար փաստաթուղթը ստեղծված է գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի փիլիսոփայական սկզբունքների հիման վրա:
Կանտի փիլիսոփայական սկզբունքները նախատեսում են՝
- ստեղծել ազգերի միություններ, լիգաներ:
Այդ միությունների մեջ մտնող երկրները չեն ունենա ազգային պետությանը բնորոշ կոշտ պետական սահմաններ…
- Այդ միություններում ձևավորել նոր տիպի քաղաքացի, որի
համար հայրենիքը ոչ թե առանձին վերցրած այս կամ այն երկիրն է, այլ ողջ միությունը, լիգան:
- ՈՒնենալ միասնական կրթա - դաստիարակչական համակարգ, որի միջոցով թուլացնել ավանդական կրոնական ազդեցությունները, թուլացնել ընտանեկան ավանդական և կառուցվածքը և ծնող երեխա հարաբերությունները:
- Հասնել համաշխարհային քաղաքացու ձևավորմանը:
Այդպիսով վերացնել ազգ, ազգություն, ազգային արժանապատվություն հասկացությունները, որոնք
հանդիսանում են պատերազմների պատճառ:
Ժամանակակից ԵՄ -ը, այս սկզբունքի վրա է ստեղծված ու
այս սկզբունքներով է գործում:
Հիշեք՝ Շենգենյան գոտի, Բոլոնյան կրթահամակարգ, բողոքական և կաթոլիկ ավանդական եկեղեցիների ազդեցության նվազում և սեկտաների ազդեցության ավելացում, երեխայի իրավունքների շահարկում ընտանիքներում և այլն:
Հիշեցնեմ, այնպիսի երկիր ինչպիսին ԵՄ առանցքային երկիր Գերմանիան է՝ «ազգ», «ազգային հպարտություն»,
«գերմանական ազգային ոգի» և նման այլ արտահայտությունների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Գուցե իսկապես մեր երազանքը սա՞ է ...
Եթե այո` մնում է մի հնարով դուրս պրծնել,
մի վագրային չտեսնված ցատկ կատարել
մուսուլմանական աշխարհով շրջապատված այս պարկից, պարկ, որի բերանը Լարսն է ու փոխել մեր աշխարհագրությունը ... որ անկլավ չդառնանք:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ